Հունվարի 1-ից տնտեսվարողները կօգտվեն նոր հսկիչ-դրամարկղային մեքենաներից

Հունվարի 1-ից տնտեսվարողները կօգտվեն նոր հսկիչ-դրամարկղային մեքենաներից

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը որոշում է կայացրել ՀՀ «Հսկիչ-դրամարկղային մեքենաների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին:

Ինչպես հայտնել է ՀՀ Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը, 2013թ. հունվարի 1-ից ԱԱՀ վճարող տնտեսվարող սուբյեկտները պարտավոր կլինեն օգտագործել այնպիսի սարքեր, որոնց միջոցով տեղեկությունները կփոխանցվեն հարկային մարմին:

Ըստ նրա, դեռևս 2005թ. ՀԴՄ-ների համար հաստատված տեխնիկական պահանջները չեն համապատասխանում ժամանակակից պահանջներին, ուստի ՀՀ կառավարությունն իր որոշմամբ նոր ժամանակակից պահանջներ է հաստատել: «Մի կողմից դա կապահովի անհրաժեշտ պայմաններ արդյունավետ հարկային վարչարարության համար, մյուս կողմից՝ տնտեսվարողները կկարողանան լրացուցիչ ծառայություններ տրամադրել հաճախորդներին, այդ թվում իրականացնել անկանխիկ հաշվարկներ»,-ասել է նա:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ այդ նոր համակարգը ենթադրում է միասնակ ցանցի առկայություն և առցանց կապ Կոմիտեի հետ, ինչպես նաև ցանկացած միջնորդության բացառում: «Դա վերաբերում է շուրջ 60 000 տնտեսվարող սուբյեկտների, ուստի անհրաժեշտ է ստեղծել նոր կառույց, հակառակ դեպքում կոմիտեն չի կարողանա նման քանակի տնտեսվարողների սպասարկել»,-ասել է նա:

Վարչապետը հանձնարարել է Գագիկ Խաչատրյանին կառավարության հաջորդ նիստում ներկայացնել համապատասխան մարմնի ստեղծման մասին որոշման նախագիծը, որը պատասխանատվություն կկրի այդ ցանցի սպասարկման համար:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---