ՀԿԵ ծառայություններից միջազգային հաղորդակցությունում 2012 թ. հունվար-սեպտեմբերին օգտվել է 59,6 հազ. ուղևոր

ՀԿԵ ծառայություններից միջազգային հաղորդակցությունում 2012 թ. հունվար-սեպտեմբերին օգտվել է 59,6 հազ. ուղևոր

PanARMENIAN.Net - 2012 թվականի հունվար-սեպտեմբերին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գնացքներով միջազգային հաղորդակցությունում փոխադրվել է 59,6 հազ. ուղևոր, ինչը 17,8%գերազանցում է 2011 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը, հայտնում է ընկերության մամլո ծառայությունը:

Իսկ միայն 2012 թվականի սեպտեմբերին միջազգային ուղևորափոխադրումների ծավալն աճել է 52%. մեկ ամսվա ընթացքում փոխադրվեց 7,6 հազ. ուղևոր՝ անցյալ տարվա5 հազար ուղևորի դիմաց:

Ընդհանուր առմամբ, 2012 թվականի 9 ամիսներին «ՀԿԵ» ՓԲԸ ծառայություններից օգտվել է 424,6 հազ. ուղևոր: Միայն սեպտեմբերին ուղևոր էին դարձել 53,9 հազ. մարդ,ինչը 15,2%-ով գերազանցում է անցած տարվա նույն ամսվա ցուցանիշը:

ՀԿԵ-ն հետևողական աշխատանքներ է տանում ուղևորափոխադրումների ծավալվերի ավելացման ուղղությամբ: Այս նպատակով թարմացվում է երկաթուղուշարժակազմը, բարելավվում է հարմարավետությունն ու ուղևորների սպասարկման որակը, ինչպես նաև մեծանում է գնացքների արագությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---