Թալեբ Րիֆայի. Հայաստանը չպետք է սպասի ԼՂ հիմնախնդրի լուծմանը, որպեսզի զարգացնի տուրիզմը

Թալեբ Րիֆայի. Հայաստանը չպետք է սպասի ԼՂ հիմնախնդրի լուծմանը, որպեսզի զարգացնի տուրիզմը

PanARMENIAN.Net - Հայաստանը չպետք է սպասի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, որպեսզի զարգացնի տուրիզմը: Այսօր ԵՊՀ գիտխորհրդի դահլիճում կայացած հանդիպմանն ասաց Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Թալեբ Րիֆային: «Այդ առնչությամբ ես կարող եմ երկու հաջողված օրինակ բերել: Առաջինը կիպրոսյան հիմնախնդիրն է. Հարավային Կիպրոսը որոշեց չսպասել, մինչև հակամարտությունը լուծում ստանա, այլ սկսեց զարգացնել զբոսաշրջությունը կղզու հարավային հատվածում, որն իր վերահսկողության տակ էր: Մյուս հաջողված օրինակը Խորվաթիան է, որը դուրս գալով Հարավսլավիայի կազմից` կարճ ժամանակ անց ձեռնամուխ եղավ զբոսաշրջության զարգացմանն իր երկրում` չսպասելով միջազգային ճանաչման և այլ քաղաքական գործընթացների կայացմանը»,- ասաց նա:

Թալեբ Րիֆային նշեց, որ աշխարհում չկա այնպիսի երկիր, որը քաղաքական խնդիրներ չունենա, բայց դա չպետք է խոչընդոտի, որպեսզի զբոսաշրջիկները ձգտեն այցելել այդ երկիր: «Հայաստանը հրաշալի վայր է զբոսաշրջիկների համար և ունի բոլոր պայմանները տուրիզմի ոլորտը բուռն կերպով զարգացնելու համար: Ուստի պետք է նայել հակամարտությունից անդին և խթանել այդ ոլորտի առաջխաղացումը»,- նշեց նա:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---