ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԻՐԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ ԵՐԿՈՒ ԵՐԿՐՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ14 ապրիլի 2005 - 12:31 AMT PanARMENIAN.Net - Այսօր Երեւանում իր աշխատանքն է սկսել Իրանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչների առաջին համատեղ նիստը, որտեղ պետք է քննարկվեն երկու երկրների քաղաքացիներին առնչվող հյուպատոսական հարցեր: Բանակցությունների առաջին օրվա ընթացքում երկու երկրների հյուպատոսական ծառայության ներկայացուցիչները կարեւորել են նման հանդիպումների պարբերաբար անցկացումը` նկատի ունենալով Իրանի եւ Հայաստանի բարիդրացիական հարաբերությունները եւ երկու պետությունների քաղաքացիների զգալի տեղաշարժը: Իրանի եւ Հայաստանի դիվանագիտական գերատեսչությունների ներկայացուցիչների նիստը կտեւի երկու օր: Այդ ընթացքում ենթադրվում է նաեւ քննարկել տարբեր սոցիալական, երկու երկրներում արտասահմանայն քաղաքացիների բնակեցման հարցեր, վիզաների տրման խնդիրները, արտասահմանյան ուսանողների խնդիրները, ինչպես նաեւ սահմանամերձ տրանսպորտին առնչվող հարցեր: Իրանի պատվիրակությունը` ԻԻՀ ԱԳՆ հյուպատոսական գերատեսչության տնօրեն Ռասուլ Մոհաջերի գլխավորությամբ ներկայումս այցով գտնվում է Երեւանում: Երկրում գտնվելու ընթացքում պատվիրակությունը մտադիր է հանդիպումներ անցկացնել նաեւ Հայաստանի այլ պաշտոնական անձանց հետ:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |