Ադրբեջանագետ. Ալիևը խուճապի մեջ է՝ նավթի պաշարները նվազում են

Ադրբեջանագետ. Ալիևը խուճապի մեջ է՝ նավթի պաշարները նվազում են

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահի մեղադրանքները «Բրիթիշ պետրոլիումի» հասցեին պայմանավորված են մի քանի վարկածներով: Նախ այն, որ երկրի նավթի պաշարներն իսկապես նվազել են, և Ալիևը հստակ գիտակցում է, որ դա առաջին հերթին հարված է երկիր տնտեսությանը, կամ Ալիևը միտումնավոր է փչացնում հարաբերությունները: Սա ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանի մեկնաբանությունն է Ադրբեջանի նավթային պաշարների նվազման և Ալիևի հայտարարության վերաբերյալ:

«Իրոք Ադրբեջանիի նավթի պաշարները նվազել են: Իսկ վերջինս աշխարհին պետք է միայն իր նավթով: Ալիևն էլ գիտակցում է, որ ինքն այդ դեպքում կկորցնի բոլոր լծակները: Նա գիտի, որ լուրջ սոցիալական խնդիրներ կարող են ի հայտ գալ երկրում: Այստեղից էլ բխում են Իրանի և Թուրքմենստանի հակասությունները Կասպից ծովում, քանի որ նրանք չեն կարողանում բաժանել ծովի իրենց սեկտորները»,-ասաց նա` հավելելով, որ այդ լարվածությունը մինչ օրս էլ առկա է :

Ըստ Ս.Ավետիսյանի` այս դժվար կացության մեջ ադրբեջանական կողմը միգուցե փորձի որևէ «արկածախնդրության» դիմել կոնկրետ Ղարաբաղի հարցում, սակայն դա հնարավոր է այն դեպքում, երբ հաստատվի, որ նավթի պաշարներն իսկապես նվազում են:

«Սակայն հարկ է նշել, որ ոչ մի երկիր շահագրգռված չէ տարածաշրջանի ապակայունացման մեջ: «Բրիթիշ պետրոլիումը» նյունպես շահագրգռված չէ սրված հարաբերություններ ունենալ Ադրբեջանի հետ` միևնույն ժամանակ չցանկանալով իր դիրքերը զիջել այնտեղ»,-ասաց ադրբեջանագետը:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---