Երևանում բացվել է ԱՊՀ պետությունների ուսումնական գրականության էքսպո-ցուցահանդես

Երևանում բացվել է ԱՊՀ պետությունների ուսումնական գրականության էքսպո-ցուցահանդես

PanARMENIAN.Net - ԱՊՀ անդամ պետությունների կրթության ոլորտի աշխատողների և ուսուցիչների 2-րդ համագումարի շրջանակում Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում բացվել է էքսպո-ցուցահանդես: Էքսպոյին մասնակցում են ԱՊՀ երկրների տարբեր կրթական կառույցներ, ինչպես նաև հրատարակչատներ:

«Մեր կորպորացիան նմանօրինակ միջազգային ցուցահանդեսների մշտական մասնակից է, այդ թվում Ֆրանսիայի և Գերմանիայի գրքի ցուցահանդեսների: Դրանք մեծ նշանակություն ունեցան մեր կորպորացիայի համար»,-PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց «Աթամուրա» կորպորացիայի ներկայացուցիչ Նուրլան Քանքենովը:

«Աթամուրա» ընկերությունը տարեկան 400 անուն գիրք է հրատարակում Ղազախստանի դպրոցների 1-11-րդ դասարաննեի համար: Այն հիմնադրվել է 1992 թ-ին:

Ցուցահանդեսը նպատակաուղղված է ԱՊՀ անդամ պետություններում կրթական բարեփոխումների, մանկավարժական նվաճումների և նորարարությունների արդյունքների, հեղինակային և այլընտրանքային կրթական մեթոդների առանձնահատկությունների, լրացուցիչ կրթության հաջողված օրինակների, ուսումնամեթոդական նյութերի և ձեռնարկների, փորձի փոխանակման ներկայացմանը:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---