Երիտասարդական նվագախումբը կրկին ելույթ է ունեցել մանկավարժական համալսարանում

Երիտասարդական նվագախումբը կրկին ելույթ է ունեցել մանկավարժական համալսարանում

PanARMENIAN.Net - Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան), երկրորդ անգամ ելույթ ունեցավ Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում:

Գարնանային համերգաշրջանում Երիտասարդական նվագախումբը Հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի շրջանակներում Hollywood Non-Stop համերգային ծրագրով արդեն ներկայացել էր բուհում: Այս անգամ նվագախումբը եկել էր շնորհավորելու բուհի հիմնադրման 90-ամյակը

«Ձեր լսարանի դրական արձագանքի և պահանջի շնորհիվ այսօր մենք կրկին մանկավարժական համալսարանում ենք: Բոլորի համար կարևոր է սիմֆոնիկ երաժշտությունն ու արվեստը: Ձեզ հետ մենք կապված ենք ամուր կապով, և ուզում ենք, որ այն ավելի հաստատուն դառնա: Միշտ հաճելի է նվագել այն հանդիսատեսի համար, որը հասկանում է քեզ»,- ողջունելով և շնորհավորելով համալսարանի հիմնադրման 90-ամյակի կապակցությամբ, ասաց Սերգեյ Սմբատյանը: :

ՀՊՄՀ հիմնադրման 90-ամյակին նվիրված համերգին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հանդես եկավ Ջակոմո Պուչինիի, Յոհան Շտրաուսի, Էդվարդ Միրզոյանի, Ռուբեն Ալթունյանի ստեղծագործություններով, ինչպես նաև լսարանին ծանոթ և համաշխարհային ճանաչում ունեցող կինոերաժշտությամբ:

 Ուշագրավ
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
---