ԱԱ-2018 ժամանակ գնացքով երկրպագուների անվճար տեղափոխման համար Ռուսաստանին 4 մլրդ ռուբլի կպահանջվի

ԱԱ-2018 ժամանակ գնացքով երկրպագուների անվճար տեղափոխման համար Ռուսաստանին 4 մլրդ ռուբլի կպահանջվի

PanARMENIAN.Net - Երկաթուղու միջոցով երկրպագուների անվճար տեղափոխման համար ֆուտբոլի ԱԱ-2018-ում Ռուսաստանին 4 մլրդ ռուբլի կպահանջվի: Նշվում է, որ երկրպագուները տոմսերն անվճար կստանան, իսկ երկաթուղայիններին հատուկ փոխհատուցում կհատկացվի: Օրենսդիրները սկսել են առաջարկներ և կարծիքներ հավաքել:

«ՌԴ կառավարությունը օրինագիծ է ներկայացրել Պետդումա ֆուտբոլի համաշխարհային առաջնությանը նախապատրաստվելու մասն: Մասնավորապես, փաստաթուղթն առաջարկում է քաղաքից քաղաք երկրպագուներին անվճար տեղափոխել ավտոբուսներով և գնացքով: Վագոն մտնելու համար բավական կլինի ցույց տալ խաղի տոմսը: Ենթադրվում է, որ երկաթուղով կտեղափոխվի մոտ մեկ միլիոն մարդ»,-հայտնել է ՌԵՈւ կորպորատիվ հեռուստատեսությունը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---