ՀԱԷԿ-ի շահագործումը կերկարացվի 10 տարով![]() ![]() PanARMENIAN.Net - Հայ ամերիկայն աշխատանքային խմբի հոկտեմբերի 18-ի նիստի ավարտին ՀՀ և ԱՄՆ կառավարությունները փոխըմբռնման հուշագիր են ստորագրել էներգետիկ ոլորտում: Հայկական կողմից փաստաթուղթը ստորագրել է էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, իսկ ամերիկյան կողմից՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը: «Փաստաթուղթն ապացուցում է էներգետիկայի բոլոր ոլորտներում համագործակցելու պատրաստակամությունը»,-ասել է դեսպանը ստորագրումից հետո՝ հավելելով, որ կետ կա փաստաթղթում նաև Մեծամորի ԱԷԿ-ի անվտանգության մասին: «Հայաստանի կառավարության հետ մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի նրա շահագործումն առավել անվտանգ լինի»,-ասել է նա: Մովսիսյանը հավելել է, որ Հայաստանի կառավարությունն արդեն որոշում է կայացրել ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը 10 տարով երկարացնելու մասին: «Բոլոր հաշվարկները ցույց են տալիս, որ ԱԷԿ-ի կյանքը պետք է երկարացնել 10 տարով, հաշվի առնելով, որ նորի կառուցումը նույնքան ժամանակ կպահանջի»,-ասել է նա: Նախարարը հավելել է, որ այս փուլում քննարկվում է այդ ծրագրի իրագործմանն ուղղված ծրագիրը: Իր հերթին Հեֆֆերնը հավելել է, որ ԱՄՆ-ն կողմ է համաշխարհային հանրության այն դիրքորոշմանը, որ ԱԷԿ շահագործումը երկարացվի մինչև 2016 թվականը, իսկ եթե որոշում կա, որ շահագործումը պետք է երկարացնել ևս 10 տարով, «ապա մենք պատրաստ ենք աջակցել ԱԷԿ-ի անվտանգ շահագործմանը»: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |