Ամեն տարի Բեռլինի պետական գրադարանը համալրվում է մոտ 500 նոր հայերեն գրքով

Ամեն տարի Բեռլինի պետական գրադարանը համալրվում է մոտ 500 նոր հայերեն գրքով

PanARMENIAN.Net - ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը հոկտեմբերի 18-ին հանդիպում է ունեցել Բեռլինի պետական գրադարանի գլխավոր տնօրեն Բարբարա Շնայդեր-Կեմպֆի հետ: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Տիկին Շնայդեր-Կեմպֆին պատմել է այն ծրագրերի մասին, որոնք Բեռլինի պետական գրադարանն ունի՝ կապված Հայաստանի, հայկական մշակույթի հետ: Նրա խոսքով այդ գրադարանում է պահվում Գերմանիայում հայ գրականության ամենամեծ ֆոնդը՝ շուրջ 10 մլն գիրք, և ամեն տարի Բեռլինի պետական գրադարանը համալրվում է մոտ 500 նոր հայերեն գրքերով: Ինչպես տեղեկացրեց տիկին Շնայդեր-Կեմպֆը, Հայաստանի ազգային գրադարանի հետ ստորագրած հուշագրով համատեղ ծրագրեր կիրականացվեն: Բեռլինի պետական գրադարանի ծրագրում ընդգրկված են հայ գրականության երկու ցուցադրություններ՝ նվիրված 2012-ին Երևանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելուն:

Խոսելով հայ-գերմանական մշակութային առնչություններից Արտակ Դավթյանը նշել է, որ, ՀՀ-ն օրինակ ծառայեց հետխորհրդային տարածքի երկրների համար՝ անկախացումից անմիջապես հետո Գերմանիային վերադարձնելով պատերազմից մնացած մշակութային արժեքները: Նրա խոսքով այս փաստը ցույց է տալիս, թե ինչպես է հայը վերաբերվում մշակութային արժեքներին եւ ինչպես կուզեր, որ վերաբերվեին նաեւ մյուսները:

Գերմանացի հյուրը հետաքրքրվեց Հայաստանում գերմաներենի ուսուցմամբ: Արտակ Դավթյանը տեղեկացրեց, որ գերմաներենը՝ որպես օտար լեզու, ուսուցանվում է հայկական դպրոցների մի մասում, տարբեր ծրագրերով տարեկան շուրջ 100 հայ ուսանող է մեկնում՝ կրթություն ստանալու Գերմանիայում, Երևանում հաջողությամբ գործում է գերմաներենի ուսուցման կենտրոն:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---