ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեն տեղափոխվել է Ռիո դե Ժանեյրոյի հիվանդանոց` վարակի պատճառով

ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեն տեղափոխվել է Ռիո դե Ժանեյրոյի հիվանդանոց` վարակի պատճառով

PanARMENIAN.Net - ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեն տեղափոխվել է Ռիո դե Ժանեյրոյի հիվանդանոց` վարակի պատճառով:

Վալկեն տեսչական այցով գտնվում է Բրազիլիայում, որը պատրաստվում է ընդունել 2014թ ֆուտբոլի աշխարհի առաջնությունը:

Ժերոմ Վալկեի օգնականի խոսքով, նրան ստիպված են եղել հիվանդանոց տեղափոխել բժշկի խորհրդով: Վալկեն բժիշկների վերահսկողության տակ կլինի 2-3 օր:

Ընդհանուր առմամբ, Վալկեն իրեն բավարար է զգում, անհանգստության պատճառներ չկան:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---