18 հոկտեմբերի 2012 - 20:50 AMT
Բանգլադեշի քաղաքացին, ով ձերբակալվել է Նյու Յորքում ահաբեկչություն կազմակերպելու փորձի համար, բանկիրի որդի է

Բանգլադեշի քաղաքացի Մոհամմադ Ռեզվանուլ Ախսան Նաֆիսը, ով ձերբակալվել է Նյու Յորքում ահաբեկչություն կազմակերպելու փորձի համար, բանկիրի որդի է, հաղորդում է Associated Press-ը:

Ձերբակալվածի հայրը իր որդուն բնորոշել է որպես կարգապահ մարդ, ով չի կաչող ահաբեկչություն իրականացնել: Նա կոչ է արել Բանգլադեշի իշխանություններին միջամտել և երիտասարդին ետ վերադարձնել հայրենիք:

21-ամյա Նաֆիսը ձերբակալվել է հոկտեմբերի 17-ին Մանհեթթենում` 450 կիլոգրամանոց պայթուցիկ սարքը հեռակառավարման միջոցով պայթցնելու փորձի ժամանակ:

Նաֆիսը ԱՄՆ էր ժամանալ 2012թ հունվարին ուսանողական վիզայով և մտադիր էր ահաբեկչություն կազմակերպել` ամերիկյան տնտեսությանը վնասելու և նախագահական ընտրությունները խափանելու նպատակով, գրում է The New York Daily-ն: