ԱԴՐԲԵՋԱՆՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԵՌՈՒ ԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴՐԻ ԼՈՒԾՈՒՄԻՑ, ԳՏՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԿԻՆ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ15 ապրիլի 2005 - 09:27 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան խնդրի շուրջ Ադրեբաջնի եւ Հայաստանի միջեւ բանակցություններում կողմերը այնքան հեռու են համաձայնության հասնելուց, որ Հայաստանի ԱԳՆ ղեկավարը վաղաժամ է համարել խոսելը խնդրի լուծման փաթեթային կամ փուլային տարբերակների մասին: Այդ մասին հայտարարել է Ադրեբաջնի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովը` մեկնաբանելով Հայաստանի ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանի այն արտահայտությունը, թե բանակցությունները այյն փուլում չեն, որ առաջարկվի հակամարտության փաթեթային լուծում, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը: «Հայ նախարարի ասածից պարզ է դառնում, որ բանակցություններում քննարկվում են կարգավորման լոկ ընդհանուր պարամետրերը, եւ ոչ մի կոնկրետ բան այնտեղ չկա»,-ընդգծել է Թ.Զուլֆուգարովը: Այլ կերպ ասած, Ադրբեջանի ԱԳՆ նախկին ղեկավարի կարծիքով, Վ.Օսկանյանը հասկացնել է տվել, որ բանակցությունները դեռեւս չեն հասել այն խնդրի լուծման տարբերակների կոնկրետացման փուլին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |