Յոզեֆ Բլատերը կարգելափակի Ջիբրալթարի անդամակցումը ՖԻՖԱ-ին![]() 19 հոկտեմբերի 2012 - 12:21 AMT PanARMENIAN.Net - Իսպանական կառավարությանն առընթեր Սպորտի գերագույն խորհրդի նախագահ Միգել Կարդենալը Ցյուրիխում ՖԻՖԱ-ի ղեկավար Յոզեֆ Բլատերի հետ հանդիպման ժամանակ հասել է ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի ղեկավարի համաձայնությանը` ՖԻՖԱ-ին Ջիբրալթարի անդամակցումն արգելափակելու համար, հաղորդում է AS-ը: Բլատերը պատճառաբանել է իր որոշումը նրանով, որ Ջիբրալթարը ՄԱԿ-ի կողմից ճանաչված անկախ պետություն չէ: 1830-ին Ջիբրալթարը դադարել է լինել իսպանական տարածք` անցնելով Մեծ Բրիտանիայի հսկողության տակ որպես գաղութ: 1967-ին Ջիբրալթարի բնակիչները հանրաքվեում քվեարկել են Միացյալ Թագավորության կազմում մնալու օգտին: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |