FIFA-ն դժգոհ է Բրազիլիայի նախապատրաստումից Կոնֆեդերացիաների գավաթի անցկացմանը![]() 19 հոկտեմբերի 2012 - 11:42 AMT PanARMENIAN.Net - FIFA գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեն հայտարարել է, որ Ֆուտբոլի ասոցիացիաների միջազգային ֆեդերացիայի ղեկավարությունը դժգոհ է Բրազիլիայի նախապատրաստումից Կոնֆեդերացիաների գավաթի անցկացմանը, որը կանցնի 2013թ. հունիսի 15-30-ը: «Նման արագության դեպքում մենք չենք հասցնի վեց մարզադաշտ կառուցել մինչ Կոնֆեդերացիաների գավաթի մեկնարկը: Մարզադաշտերից ոչ մեկը դեռևս պատրաստ չի ընդունել մրցաշարը»,-հայտարարել է FIFA գլխավոր քարտուղարը, հայտնում է Inside World Football-ը: Նշենք, որ մինչ FIFA հանձնաժողովի հաջորդ այցը Բրազիլիան պետք է ավարտի աշխատանքների 80 տոկոսը: Կոնֆեդերացիաների գավաթ-2013-ը պետք է անցնի վեց մարզադաշտերում՝ Ֆորտալեզեի, Ռեսիֆիի. Սալվադորի, Բրազիլիայի, Բելու Օրիզոնտիի և Ռիո դը Ժանեյրոյի: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |