19 հոկտեմբերի 2012 - 12:21 AMT
Բեբետո. Կոնֆեդերացիաների գավաթի հաջողությունը պետք է ցույց տա ՖԻՖԱ-ին մեր հնարավորությունները

ՖԻՖԱ-ն հիացած չէ 2014-ի աշխարհի առաջնությանը Բրազիլիայի նախապատրաստության տեմպերով, սակայն Կոնֆեդերացիաների գավաթը, որպես նախապատրաստական մրցաշար, լավ միջոց է բոլոր պարտականությունների կատարումը ցուցադրելու համար:

2013-ի Կոնֆեդերացիաների գավաթը պետք է ընդունեն վեց մարզադաշտեր` Ֆորտալեզեի, Ռեսիֆիի, Սալվադորեի, Բրազիլիայի, Բելու Օրիզոնտիի և Ռիո դե Ժանեյրոյի:

«Կոնֆեդերացիաների գավաթի հաջողությունը պետք է ցույց տա ՖԻՖԱ-ին մեր հնարավորությունները և մոլորակի առաջնության հաջող անցկացման հանդեպ հավատը»,- հայտարարել է Բեբետոն` կազմակերպչական հանձնաժողովի անդամներից մեկը: