Հնդիկ վիպասան Ամիթավ Գոշը Երևանում կմասնացի գիտաժողովի![]() 19 հոկտեմբերի 2012 - 12:23 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 26-27-ը Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի կունենա «Լռեցնելու (և ձայն տալու) ռազմավարություններ» (ԼՁՏՌ) գիտաժողովը, որին որպես հիմնական զեկուցող մասնակցելու Հնդիկ վիպասան Ամիթավ Գոշը: ԼՁՏՌ-ն սկզբնավորվել էր «Կույր ժամադրություններ» նախագծի նախաձեռնությամբ, որը նպատակ ունի գտնել հետքերը կամ այն, «ինչ մնացել է» ժողովուրդներից, վայրերից և մշակույթներից, որոնք մի ժամանակ կազմել են Օսմանյան կայսրության բազմազան աշխարհագրությունը: Այս ձեռնարկը փորձ է՝ ուսումնասիրելու խզումների, անջրպետների, ոչնչացումների, ինչպես նաև (վերա)կառուցումների տարբեր տիպի հետևանքները ժամանակակից փորձառությունների ոսպնյակի միջով։ ԼՁՏՌ-ն կենտրոնանում է գեղարվեստական պրակտիկայի, գրականության և էթիկայի/օրենքի ոլորտներում առկա փոխհատումների հետազոտության վրա: Համաժողովը կանդրադառնա նաև համեմատություններին և հակասություններին՝ նմանատիպ կամ զուգահեռ խզումների «մնացորդներին» առնչվելիս, ներառյալ խորհրդային վարչակարգին և Սառը պատերազմին վերաբերող իրողությունները։ Միջազգային համբավ վայելող բենգալական հնդիկ հեղինակ Ամիթավ Գոշը զեկուցելու է 1916-1918 թվականներին Սիրիայի մահվան ճամբարներում հնդիկ և հայ գերիների միջև հարաբերությունների մասին։ Զեկուցումներով հանդես կգան գիտնականներ, արվեստագետներ և մշակութաբաններ Հայաստանից, Գերմանիայից, Հունաստանից, Շվեյցարիայից, Թուրքիայից և Միացյալ Նահանգներից։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |