Օղակաձև զբոսայգում կբացվի հայ բարերաների ճեմուղի![]() 19 հոկտեմբերի 2012 - 12:23 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 20-ին, ժամը 17:00 Երևանի Օղակաձև զբոսայգում (Մ. Նալբանդյանի արձանի հարևանությամբ) տեղի կունենա ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ ստեղծված` Հայ բարերարների ճեմուղու բացման հանդիսությունը: Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ և պատվերով մայրաքաղաքի սրտում կանգնեցվեց հայազգի մեծ զավակներ, բարերարության խորհրդանիշեր` Պողոս Նուպարի, Ալեքսանդր Մանթաշյանի, Ալեք Մանուկյանի, Գալուստ Գյուլբենկյանի, Միքայել Արամյանցի, Հովհաննես Լազարյանի հուշակոթողները և բարերարության հավաքական կերպարը խորհրդանշող մեկ հուշակոթող: Ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանը: Բարձրաստիճան հյուրերի մուտքը կողջունեն ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի փողային նվագախումբը և ՀՀ ՊՆ «Զորական» երգի համույթը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |