19 հոկտեմբերի 2012 - 14:40 AMT
Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն անցկացրել է սպորտլանդիա

Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ անցկացվել է սպորտլանդիա՝ Երևանի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատությունում: Սպորտլադիային մասնակցել են մի քանի մանկատների և գիշերօթիկ հաստատությունների` Կոտայքի մարզի SOS մանկական գյուղի, Երևանի Մարի Իզմիրլյանի անվան մանկատան և Երևանի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ դպրոցի սաները:

Նման մրցույթներ նախարարության կողմից իրականացվում են պարբերաբար, նպատակը՝ դպրոցահասակ երեխաների շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի նկատմամբ հետաքրքրության և առողջ ապրելակերպի սերմանումն է:

Մրցանակային տեղեր գրաված թիմերը, նախարարության կողմից պարգևատրվել են գավաթներով և համապատասխան հավաստագրերով: Միջոցառմանը աջակցել են Հայաստանի շախմատի և բասկետբոլի ֆեդերացիաները: