Չմշկավազքի վեցակի օլիմպիական չեմպիոնուհի Լիդիա Սկոբլիկովան դարձել է Սոչի-2014 դեսպանը: Սկվո Վելլիի 1960թ. Օլիմպիադայի չեմպիոն և Ինսբրուկի 1964թ. Օլիմպիադայի բացարձակ չեմպիոնն արդեն նոր պաշտոնում մասնակցել է Սոչիի խաղերին նվիրված նամականիշների թողարկման հանդիսավոր արարողությանը:
2012թ. նամականիշների թողարկումը շարունակում է անցած տարի մեկնարկած շրջանն ու այս անգամ նվիրված է միանգամից վեց մարզաձևերի:
Ընդհանուր առմամբ Սոչիի 2014թ.Օլիմպիական ու Պարալիմպիկ խաղերի առթիվ կթողարկվեն 6 փոստային բլոկեր, շուրջ 50 տարբեր սյուժեներով նամականիշներ, բացիկներ, հայտնում է rsport.ru-ն: