Իրանը պատրաստ է հարևան պետությունների հետ համատեղ զարգացնել տրանսպորտային ենթակառուցվածքը![]() 19 հոկտեմբերի 2012 - 19:37 AMT PanARMENIAN.Net - Իրանի քաղաքային շինարարության և ճանապարհների փոխնախարար, տրանսպորտային ենթակառուցվածքի շինարարության և զարգացման իրանական ընկերության գլխավոր տնօրեն Ահմեդ Սադեկին «Մեհր» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Իրանը շարունակում է զարգացնել «Հյուսիս-հարավ» միջանցքը, որով անցնում են կարևորագույն տրանզիտային ուղիները: Սադեկիի խոսքով, վերոհիշյալ տրանսպորտային միջանցքը սկսվում է Բենդեր-Աբբասում և ավարտվում Աստար նավահանգստում: Այն Իրանը կապում է հարևան պետություններին: Նա նաև ընդգծել է, որ իր կողմից ղեկավարվող ընկերության կարևորագույն խնդիրը երկաթգծի և ավտոճանապարհային ենթակառուցվածքների զարգացումն է` «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի շրջանակներում: Հիշեցնենք, որ Հայաստանի դեսպանի հետ վերջերս կայացած հանդիպման ժամանակ Սադեկին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է հարևան պետությունների հետ ակտիվ համագործակցության` տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման ոլորտում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |