19 հոկտեմբերի 2012 - 19:38 AMT
Լիբանանի իշխանությունները Բեյրութում տեղի ունեցած պայթյունը կոչել են «ահաբեկչական գործողություն»

Լիբանանյան կառավարության պաշտոնական ներկայացուցիչը հոկտեմբերի 19-ին Բեյրութում տեղի ունեցած պայթյունն անվանել է «ահաբեկչական գործողություն», հաղորդում է The Guardian-ը:

Լիբանանի իշխանությունները տարածել են նաև տեղեկություններ այն մասին, որ պայթյունի ընթացքոքւմ զոհերի թիվը հասել է 8-ի: Ավելի քան 70 մարդ հիվանդանոցներում են:

Պայթյունը տեղի է ունեցել Սասսին հրապարակում, որը գտնվում է այն շրջանում, որը հիմնականում բնակեցված է հարուստ քրիստոնյա ընտանիքներով:

Ընդ որում, առայժմ ոչ ոք չի կարող հստակ ասել, թե ով կամ ինչն էր ահաբեկիչների թիրախը:

Պայթյունի համար պատասխանատվությունը դեռևս իր վրա չի վերցրել և ոչ մի լիբանանյան կազմակերպություն, հաղորդում է lenta.ru-ն: