Այսօր Բեյրութում որոտացած պայթյունի արդյունքում վիրավորվել է հայ երեխա: Այս մասին PanARMENIAN.Net-ին հաղորդeլ է «Ազդակ» պարբերականի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը: Նրա խոսքով, ավելի ուշ կլինեն ավելի մանրամասն տվյալներ: Քանդահարյանն ընդգծել է, որ կա նաև տեղեկություն այն մասին, որ նա, ով գործի է դրել պայթուցիկ սարքը, ևս զոհվել է պայթյունի ընթացքում:
Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի և վիրավերների թվում հայերի առկայության մասին տեղեկությունները ճշտվում են:
Բեյրութի քրիստոնեական թաղամասում անհայտ անձիք ավտոմեքենա են պայթեցրել: Ահաբեկչության զոհ է դարձել առնվազն 8 մարդ: Ավելի քան 90 մարդ վիրավորվել է:
Հիշեցնենք, որ պայթյունը տեղի է ունեցել Սասին հրապարակում, ընդդիմադիր «Մարտի 14 շարժում» կենտրոնակայանի մոտ: Այդ շարժմանն անդամակցում են սունիների և որոշ քրիստոնեական կուսակցություններ: Նաև մոտակայքում է գտնվում Ամերիկյան գիտատեխնիկական համալսարանը:
Ահաբեկչական ոչ մի խմբավորում դեռևս իր վրա չի վերցրել պայթյունի պատասխանատվությունը: Իշխանությունները տեղի ունեցածը կապում են հարևան Սիրիայում իրավիճակի թեժացման հետ: