TravelViVi.com. Ադրբեջանը զբոսաշրջիկների համար աշխարհի ամենավտանգավոր երկրներից է![]() 19 հոկտեմբերի 2012 - 21:20 AMT PanARMENIAN.Net - Զբոսաշրջային TravelViVi.com ինտերնետ-պորտալը Ադրբեջանը ներառել է զբոսաշրջիկների համար ամենավտանգավոր երկրների հնգյակում: Բացի Ադրբեջանից, զբոսաշրջիկների համար վտանգավոր երկրներ են համարվում Պապուա Նոր Գվինեան, Հաիթին, Եգիպտոսը և Լաոսը: Մասնավորապես, ինչպես գրում է կայքը, չնայած Ադրբեջանի` որպես 20-րդ դարասկզբին ձևավորված պետության արտաքին գրավչությանը և բազմաթիվ պատմական հուշարձանների, որոնք Ադրբեջանն իրեն է վերագրում, այս երկիրն անհանգստություն է առաջացնում խոսքի և մամուլի ազատության բացակայության պատճառով: Զբոսաշրջիկներն այս երկրում կարող են դառնալ կողոպուտի, ֆիզիկական բռնության զոհ մաշկի գույնի, էթնիկական կամ կրոնական պատկանելության: Ադրբեջանը հայտնվել է միջազգային ԶԼՄ-ների էջերում Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելուց և հերոսացնելուց հետո: Վերջինս Բուդապեշտում կացնահարել է հայ սպա Գուրգեն Մարտիրոսյանին: Թեև այժմ դիտվում է արտասահմանցիների սպանությունների մակարդակի նվազում, ավելի լավ է չայցելել քիչ մարդաշատ վայրեր: Բացի այդ բազմաթիվ բողոքներ են ստացվում կանանցից, ովքեր դժգոհում են տղամարդկանց չափից ավելի ուշադրությունից, գրում է կայքը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |