Ռուսաստանի հայերի միությունը Մոսկվայում ադրբեջանական համայնքի հետ համատեղ կլոր սեղան է անցկացնում![]() 19 հոկտեմբերի 2012 - 21:37 AMT PanARMENIAN.Net - «Սարանսկ քաղաքում այս տարվա օգոստոսին Վլադիմիր Պուտինը ընդգծել է ազգային-մշակութային միավորումների հատուկ դերը երկրում ազգամիջյան համաձայնության ձևավորման հարցում: ՌԴ նախագահն ընդգծել է, որ հակասությունները, որոնք ծագում են ազգամիջյան ոլորտում «կարող են ոչ միայն խաթարել մեր պետականությունը, այլև ոչնչացնել դրա հիմքերը»,-ասվում է PanARMENIAN.Net ին ուղարկված Ռուսաստանի հայերի միության հաղորդագրությունում: Համաձայն հաղորդագրության, «ՌԴ նախագահի` հասրակության կոնսոլիդացիայի կուրսի իրականացման նպատակով որոշում է կայացվել անցկացնել կլոր սեղան, որի նպատակն է մշակել մեխանիզմներ, որոնք թույլ չեն Ռուսաստանի տարածք տեղափոխել ազգամիջյան հակամարտությունները, որոնք ծագել են ՌԴ տարածքից դուրս»: Հոկտեմբերի 23-ին Մոսկվայում նախատեսվող «Ռուսաստանի ադրբեջանական և հայկական սփյուռքը. Ազգամիջյան երկխոսություն» կլոր սեղանի ժամանակ ծրագրվում է քննարկել «Ռուսաստանում ազգամիջյան խաղաղության և համաձայնության հաստատման գործում ՌԴ հայկական և ադրբեջանական ՀԿ-ի դերի մեծացման հարցը, «ՌԴ պետական ազգային քաղաքականության ռազմավարություն» ծրագիրը, պետական իշխանության մարմինների և քաղաքացիական հասարակության կոնսոլիդացիայի միջոցները`ռադիկալ քսենոֆոբիայի և ազգամիջյան հակամարտությունների դիմագրավելու համար, ազգային ԶԼՄ-ների դերը բազմազգ ռուսական հասարակության կոնսոլիդացման հարցում»: Հանդիպմանը կդիտարկվեն այլ հարցեր ևս, որոնք կբարձրացվեն կլոր սեղանի մասնակիցների կողմից, հաղորդում է ՌՀՄ-ն: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |