20 հոկտեմբերի 2012 - 13:05 AMT
Արա Սրապյան. Հայաստանում անչափահաս մարմնավաճառներ չկան

Հայաստանում անչափահաս մարմնավաճառներ չկան, այս մասին այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում ասաց Ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պրոֆիլակտիկ բաժնի հատուկ-կարևոր հանձնարարություններով ավագ տեսուչ Արա Սրապյանը: «2012 թ-ի դրությամբ Հայաստանում հշավառված են 240 մարմնավաճառներ, որոնցից 20 տոկոսը կազմում են 18-25 տարեկանները, 49 տոկոսը 25-30 տարեկանները, 28 տոկոսը 35-45, և 3 տոկոսը 45-ից բարձր»,-նշեց նա:

Դրա հետ մեկտեղ Սրապյանը նշեց, որ մարմնավաճառներին կարելի է բաժանել 3 խմբի, առաջին խմբի մեջ մտնում են փողոցում «աշխատող» մարմնավաճառները, երկրորդ խմբում «էլիտար» մարմնավաճառները, որոնք ծառայություն են մատուցում հեռախոսազանգերի միջոցով, իսկ երրորդ խմբում «հյուրախաղերի եկած» մարմնավաճառներն են, որոնք հիմնականում գալիս են Ուկրաինայից և Ռուսաստանից:

«Ոստիկանությունը մարմնավաճառների գործունեությունը վերահսկում է շուրջ 7 տարի, և այդ վերահսկողությունը տարածում է առաջին խմբի մարմնավաճառների վրա»,-ասաց նա:

Սրապյանը նշեց, որ ոստիկանությունը առնվազն մեկ անգամ փորձ է կատարում կապ հաստատելու մարմնավաճառների հետ, և հետ պահելու նրանց նման ծառայությունների մատուցումից: Նրա խոսքով ս.թ. փտրվարի 7-ից մարմնավաճառների գործունեությունը գտնվում է ոստիկանության իրավասության տակ, և եթե մեկ տարվա ընթացքում մարմնավաճառին հայտնաբերում են ծառայություն մատուցելիս, առաջին անգամ տուգանում են 20 հազար դրամ, երկրորդ անգամ` 40 հազար:

Սրապյանը խոսեց նաև սուտինյորների մասին, որ նրանք գտնվում են քրեականն օրենսգրքի հսկողության տակ, և հայտնաբերվելու դեպքում իրենց ծավալած գործունեության համար կարող են ենթարկվել տուգանքի, իսկ վատագույն դեպքում` 3-6 տարվա ազատազրկման: