20 հոկտեմբերի 2012 - 17:53 AMT
Թուրքական ԶԼՄ-ներ. Սիրիայի տարածքի ռմբակոծությունը Թուրքիայի կողմից հանգեցրել է 12 սիրիացի զինծառայողների մահվան

Թուրք զինվորականների կողմից Սիրիայի տարածքի ռմբակոծությունը հանգեցրել է 12 սիրիացի զինծառայողների մահվան, շաբաթ օրը գրել են թուրքական ԶԼՄ-ները` հղելով զինվորական աղբյուրներին: Ըստ որոշ տվյալների, ոչնչացվել են նաև մի քանի սիրիական տանկեր:

Հաղորդագրություններում ասվում է, որ այս աշնանը Թուրքիայի բանակը 87 անգամ ռմբակոծել է սիրիական տարածքը: Քայլերը ձեռնարկվել են ի պատասխան սիրիական կողմի հարձակումների, գրում է «Ինտերֆաքսը»: