Ռեկորդակիր զինծառայողի պարգևները դեռ առջևում են20 հոկտեմբերի 2012 - 18:27 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԶՈւ ժամկետային զինծառայող, շարքային Արտավազդ Հակոբյանն այսօր` հոկտեմբերի 20-ին, Հրթիռահրետանային զորքերի օրվա առթիվ սահմանել է երկու նոր ռեկորդ: «Կամուրջ» կատարած դիրքում (мост) Արտավազդը նախ երկու ձեռքերով փորի վրա պահել է 157 կգ ծանրություն, ապա մեկ ձեռքով նույն դիրքում` 76 կգ ծանրություն: «Մեկ ձեռքովը նոր ռեկորդ էր, իսկ մյուսը թարմացրեցի: Մինչ այդ ռեկորդը 147 կգ էր»,- նշել է զինվոր-մարզիկը: ՊՆ մամուլի ծառայությունից PanARMENIAN.Net ին հայտնեցին, որ Արտավազդն արդեն ստացել է մի շարք պարգևներ, ու դեռ կստանա: «Նա այսօր ստացել է թանկարժեք ժամացույց, պարգևատրվել է պատվոգրով: Նրան դեռ էլի պարգևներ են սպասվում արձակուրդի դեսքով, ինչպես նաև դրամական պարգև»,-ասաց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Արտավազդն իր նախորդ ռեկորդները սահմանել է մինչեւ ծառայության անցնելը, իսկ ծառայության ընթացքում որոշել է բարելավել ցուցանիշը: Արդեն մի քանի ամիս Հայկական բանակում ծառայող զինվորի թե այս, թե նախկինում սահմանած ռեկորդները գրանցվել են «Դյուցազնագրքում»` ռեկորդների հայկական շտեմարանում: Արտավազդը 5 տարի զբաղվել է ըմբշամարտով, սակայն վնասվածքի պատճառով ստիպված է եղել թողնել սպորտաձեւը: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երեւանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի ազատ ոճի ըմբշամարտի բաժին: Ցանկանում է մարզիչ դառնալ: Այժմ սերժանտական դասընթացներ է անցնում: Զինվոր-մարզիկի խոսքերով` բանակում ստեղծված են բոլոր պայմանները համապատասխան մարզավիճակում մնալու եւ նոր ռեկորդներ սահմանելու համար: Ի դեպ, Արտավազդը նպատակ ունի առաջինը դառնալ նաև իր սահմանած ռեկորդների թվով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |