Էնդի Սարկիսն աշխատում է դեբյուտային լիամետրաժ ֆիլմի վրա![]() 22 հոկտեմբերի 2012 - 16:02 AMT PanARMENIAN.Net - Անվանի բրիտանահայ դերասան Էնդի Սարկիսը զբաղվելու է «Կենդանական ագարակի» բեմադրությամբ, որը հիմնված է Ջորջ Օրուելի համանուն վեպի վրա, հաղորդում է Lenta.ru-ն: Սարկիսը նաև ֆիլմի պրոդյուսերներից մեկն է: Ավելին, նա մտադիր է ֆիլմում հանդես գալ հերոսներից մեկի դերում: Նրա խոսքով, ֆիլմի կերպարներին «կենդանացնելու» համար օգտագործվելու է շարժումները զավթելու տեխնոլոգիան (motion capture): Սարկիսը մեծ ճանաչում է ստացել որպես դերասան, ով «կենդանացնում» է կերպարները motion capture-ի օգնությամբ: Մասնավորապես, հենց նրանից են վերցվել Պիտեր Ջեքսոնի «Մատանիների տիրակալը» եռագրությունում Գորլումի շարժումները և միմիկան: «Կենդանական ագարակ» ժապավենը Սարկիսի ռեժիսորական լիամետրաժ դեբյուտն է: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |