22 հոկտեմբերի 2012 - 17:04 AMT
Լիբանանի ԶՈւ. Բանակը պատրաստ է պահպանել խաղաղությունն ու կայունությունը Լիբանանում

Լիբանանի զինված ուժերը հայտարարել են, որ բանակը պատրաստ է պահպանել խաղաղությունն ու կայունությունը Լիբանանում, որտեղ բախումներ են տեղի ունեցել կառավարամետ ուժերի և գրոհայինների միջև, հայտնում է «Ֆրանս պրես» գործակալությունը:

«Ասոշիեյթիդ պրեսը» հայտնում է, որ Լիբանանի բանակը սկսել է ոչնչացնել ճանապարհներին գրոհայինների կողմից ինքնակամ ստեղծված անցակետերն ու վերականգնել լիբանանյան քաղաքների կարգուկանոնը:

Այսօր 2 մարդ է սպանվել Լիբանանի կառավարության կողմնակիցների և հակառակորդների բախումների արդյունքում, ևս 10-ը վիրավորվել է: