123 ավտոբուսներ, մետրոյի 10 կայարաններ, 7 այգիներ ու պուրակներ արդեն ապահովված են WiFi համակարգով![]() 22 հոկտեմբերի 2012 - 17:30 AMT PanARMENIAN.Net - Ամենօրյա հսկողությունը հասարակական ավտոտրանսպորտային միջոցների սպասարկման որակի նկատմամբ շարունակվում է: Այսօր քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ սանիտարական ոչ պատշաճ վիճակի պատճառով երթուղիներից դուրս է բերվել 70 մեքենա: Հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքն ապահովելու նպատակով, քաղաքապետը հանձնարարել է երթուղիները սպասարկող ընկերություններին պարտադրել, որպեսզի երթուղիներից դուրս բերված մեքենաները շատ կարճ ժամկետում պատշաճ տեսքի բերվեն և դուրս գան երթուղի: Հանձնարարվել է նաև ոստիկանության հետ համատեղ գույքագրել ճանապարհային երթևեկության նշանները, վնասվածները փոխարինել նորերով, անհրաժեշտության դեպքում համապատասխան տեղերում լրացնելով դրանց քանակը: Արդեն ներկրվել են GPS համակարգերը և առաջիկայում մայրաքաղաքի կանգառասրահներում կսկսվի առաջին փորձնական էլեկտրոնային չվացուցակների տեղադրումը: Անդրադառնալով հասարակական տրանսպորտի կանգառասրահներին, հանձնարարվել է կապալառու կազմակերպության հետ նոր պայմանագրերի կնքման ժամանակ հաշվի առնել նաև կանգառագոտիների բարեկարգման պարտադիր նորմը: Ավելացնենք, որ 123 ավտոբուսներ, մետրոյի 10 կայարաններ և 7 այգիներ ու պուրակներ արդեն ապահովված են WiFi համակարգով: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |