Աննանը քննադատել է ԱՄՆ փոխնախագահի թեկնածուի` սիրիական հարցի վերաբերյալ հայտարարությունները

Աննանը քննադատել է ԱՄՆ փոխնախագահի թեկնածուի` սիրիական հարցի վերաբերյալ հայտարարությունները

PanARMENIAN.Net - Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի նախկին ներկայացուցիչ Քոֆի Աննանը, քննադատել է ԱՄՆ փոխնախագահի հանրապետական թեկնածու Փոլ Ռայանի` սիրաիական հարցի վերաբերյալ հայտարարությունները և դրանք կոչել խնդրի սրմանը նպաստող գործոններ:

Ընդգծելով, որ Սիրիայում ստեղծվել է ավելի բարդ իրավիճակ, քանի Լիբիայում` Աննանը նշել է, որ Ռայանն էապես սխալվում է և Սիրիայում ռազմական միջամտություն կատարելը միայն կվատացնի իրավիճակը:

Հոկտեմբերի 11-ին կայացած բանավեճի ընթացքում Ռայանը նշել էր, որ ԱՄՆ-ն չպետք է սպասի հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությանը, քանի որ դա հնարավորություն կտա Ասադին ճնշել իր ժողովրդին: Այս մասին հաղորդում է IRIB World Service-ի ռուսական ծառայությունը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---