ՖԻՖԱ-ն համաձայնագիր է կնքել դարպասների գրավումն արձանագրող GoalRef and Hawk-Eye համակարգերի երկու առաքիչների հետ:
Երկու ընկերությունները մի շարք լաբորատոր փորձարկումներ են անցկացնում 2011թ. հոկտեմբերից 2012թ. հունիսն ընկած ժամանակահատվածում, ինչպես խաղարկային պայմաններում, այնպես էլ իրական խաղերում:
Եզրափակիչ ստուգումը կանցակցվի, երբ համակարգերը տեղադրվեն մարզադաշտերում: Հաջորղության դեպքում կթույլատրվի դրանց կիրառությունը պաշտոնական խաղերում:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ առաջին անգամ համակարգը կփորձարկվի աշխարհի 2012թ. ակումբային առաջնությունում, հայտնում է Eurosport-ը: