Սիրիական արկը կրկին Թուրքիայի տարածքում է ընկել՝ Հաթայ գավառում: Ինչպես հայտնել է Սի-Էն-Էն-Թուրքը, կրակոցը կատարվել է զենիթային սարքից, արդյունքում վնասվել է տեղի պոլիկլինիկայի շենքը:
Այս պահի դրությամբ զոհվածների ու տուժածների մասին տեղեկություններ չկան: Հայտնի չէ նաև, թե ով է կատարել կրակոցը՝ կառավարական ուժերը թե ընդդիմադիր, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: