Բրիտանական BBC հեռարձակող կոռպորացիան երեքշաբթի օրը դադարեցրել է անալոգային հեռարձակումն ու անջատել տելետեքստի աշխարհում առաջին «Սիֆաքս» ծրագիրը: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Սկսած 1974թ` BBC-ի ալիքներում կարելի էր ստանալ նորությունների տելետեքստը և համաշխարհային բորսաների լրահոսը:
Բրիտանիայում թվային հեռարձակման անցումն իրականացվել է 2008թ և երկրի բյուջեին արժեցել է մոտ 1 մլրդ դոլար: