Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են հայտնի ադրբեջանցի գործարար, «Քիշ-Միշ» ռեստորանների ցանցի տնօրեն Աֆգան Ռասուլովին: Ինչպես հայտնում է քաղաքի ՆԳՆ պաշտոնական կայքը, միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի լույս 23-ի գիշերը:
00:04-ին ոստիկանության բաժանմունք է ահազանգել 31-ամյա տեղաբնակ մի կին, որը հայտնել է, որ գրեթե անծանոթ տղամարդն ուժով ներս է տարել նրան Տավրիկյան փողոցի 43 տունը գտնվող բնակարանն ու բռնաբարել է նրան և դուրս չի թողնում բնակարանից:
Փակ դուռը ստիպված եղան բացել ԱԻՆ մասնագետները: Անհայտ տղամարդը մի քանի անգամ կրակել է ոստիկանության ուղղությամբ, 29-ամյա ոստիկանը վիրավորվել է որովայնի շրջանում: Ոստիկանը պատասխան կրակ է բացել և սպանել է հարձակվողին:
Պարզվել է, որ սպանվածը 34-ամյա Ռասուլովն է:
Բնակարանում հայտնաբերվել է նաև սպանվածի 32-ամյա եղբայրը, որին բաժանմունք են տեղափոխել ցուցմունքներ տալու համար: Տուժած կինն ազատ է արձակվել: