ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հետաձգել է Սիրիայում տիրող իրավիճակի քննարկումը մինչև չորեքշաբթի, երբ կկայանա Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ բանագնաց Լահդար Բրահիմիի մասնակցությամբ ճեպազրույց: Ինչպես հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, այս մասին այսօր լրագրողներին է հայտնել ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը:
«Բրահիմին ցանկություն է հայտնել ճեպազրույց անցկացնել ՄԱԿ-ի ԱԽ-ում: Ուստի մենք առավոտից լսելու ենք Բրահիմիին, իսկ Սիրիայի վերաբերյալ քննարկումներ այսօր չեն լինի»,-ասել է Չուրկինը: