20 ապրիլի 2005 - 10:11 AMT
ՀՀ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐ. ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ ՀԱՆԴԻՊԵԼ ԷԼՄԱՐ ՄԱՄԵԴՅԱՐՈՎԻ ՀԵՏ
Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ եւս մեկ անգամ հանդիպելու անհրաժեշտություն չի տեսնում: Այս մասին այսօր լրագրողներին հայտարարել է ինքը Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով` տվյալ պահին հստակ տեղեկատվություն չկա Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների Ֆրանկֆուրտում կայանալիք հանդիպման ժամկետների մասին: Նշենք, որ ադրբեջանական ԶԼՄ-ները տարածել էին տեղեկատվություն, որի համաձայն` Վ.Օսկանյանը եւ Է.Մամեդյարովը կհանդիպեն Ֆրանկֆուրտում ապրիլի 27-ին: