«Առավոտ». Փորձագետ. Ռոբերտ Քոչարյանին հազիվ թե պետք լինի ՀԱԿ-ի աջակցությունը

«Առավոտ». Փորձագետ. Ռոբերտ Քոչարյանին հազիվ թե պետք լինի ՀԱԿ-ի աջակցությունը

PanARMENIAN.Net - «Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանին «Առավոտ»-ը հարցրել է` ինչո՞ւ եք կարծում, թե Ռոբերտ Քոչարյանին հազիվ թե պետք լինի ՀԱԿ-ի աջակցությունը, գուցե նրա քաղաքական ռեաբիլիտացիայի համար բավական արժեքավո՞ր են ՀԱԿ-ի մեսիջները: Ռուբեն Մեհրաբյանը թերթին ասել է. «Նախ` Ռոբերտ Քոչարյանը ռեաբիլիտացիայի կարիք չունի, որովհետև քանի դեռ Հայաստանում ոչ լեգիտիմ եղանակներով է ձևավորվում իշխանություն, իսկ նա դրա մասին հրաշալի գիտի, ռեաբիլիտացիայի կարիք չկա: Բացի այդ` ո՞ւմ միջոցով ռեաբիլիտացվի Ռ. Քոչարյանը, ներկայիս ՀԱԿ-ի՞: ՀԱԿ-ում մնացել է միայն մի գրասենյակ և մի խմբակցություն, որտեղ որքան մարդ կա, այդքան` մոտեցում և դիրքորոշում, ընդ որում` մեկը մյուսին հակասող և ինչ-որ առումով անհամատեղելի: Փաստորեն, այնտեղ քաղաքական ուժ չկա ներկայումս, ընդհանրապես մարդ չկա այդ ուժի հետևում»,- նկատել է Ռուբեն Մեհրաբյանը, գրում է «Առավոտ»-ը:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---