«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ զեղչային քարտերի սպասարկման կետերի քանակը հասել է 190-ի

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ զեղչային քարտերի սպասարկման կետերի քանակը հասել է 190-ի

PanARMENIAN.Net - «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ զեղչային քարտերի սպասարկման կետերի քանակը 150-ից հասել է մինչև 190:

Ինչպես նշվում է բանկի մամուլի հաղորդագրությունում, բանկի քարտապաններն հնարավորություն ունեն ստանալու զեղչեր հանրապետության առևտրային կենտրոններում, հյուրանոցներում, բժշկական կենտրոններում, ինչպես նաև հանրապետության հանգստի և զվարճանքների բազմաթիվ կետերում:

Զեղչերը կարելի է ստանալ կամ անկանխիկ գործարքների դեպքում, կամ պարզապես ներկայացնելով բանկի քարտը: Զեղչային սպասարկման կետերի թիվը մշտապես աճում է, իսկ դրանց ցուցակը պարբերաբար թարմացվում է բանկի կայքում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---