«Հայկական ժամանակ». Գազը, միևնույն է, կթանկանա

«Հայկական ժամանակ». Գազը, միևնույն է, կթանկանա

PanARMENIAN.Net - «Հայկական ժամանակ»-ը գրում է. «Երեկ ՀՀ մաքսային ծառայությունը հրապարակել է Հայաստանի արտաքին առևտրին առնչվող պաշտոնական վիճակագրական տվյալներ, որից կարելի է հաշվարկել, թե Հայաստանը երրորդ եռամսյակում ինչ գնով է գազ ստացել Ռուսաստանից: 3-րդ եռամսյակում ՌԴ-ից ՀՀ է մատակարարվել 304 մլն խմ բնական գազ, և այդ ամբողջը սահմանի վրա արժեցել է 74 մլն 427 հազար դոլար: Պարզվում է, որ յուրաքանչյուր հազար խմ գազը ՌԴ-ից գնել ենք ավելի քան 244 դոլարով:

Ի դեպ, պաշտոնապես հայտարարվում է, թե ՌԴ-ից գնվող գազի գինը չի փոխվել և նախկինի պես 180 դոլար է: Մասնավորապես, նման հայտարարությամբ ամեն առիթով հանդես է գալիս ՀՀ Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը: Փաստորեն, ՌԴ-ից գազի գնման գինը բարձրացել է, իսկ ներքին սպառման սակագինը՝ մնացել անփոփոխ: Սա տասնյակ միլիոնավոր դոլարների ֆինանսական ճեղքվածք է առաջացնում գազահամակարգում, որը ինչ-որ կերպ պետք է փակել: ԱԺ պատգամավոր Լևոն Զուրաբյանը երեկ ԱԺ-ում հայտարարել է, թե այդ ճեղքվածքը փակելու համար Հայաստանը ՌԴ-ին է վաճառել «ՀայՌուսգազարդում» իր բաժնեմասը՝ մոտ 20 %»:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---