Նոյեմբերի 1-ից 7-ը կանցկացվի երիտասարդ թատերական ռեժիսորների 7-րդ հանրապետական փառատոնը

Նոյեմբերի  1-ից  7-ը  կանցկացվի երիտասարդ թատերական ռեժիսորների  7-րդ հանրապետական փառատոնը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 1-ից 7-ը Երևանում կանցկացվի երիտասարդ թատերական ռեժիսորների 7-րդ հանրապետական փառատոնը: Այն ամեն տարի կազմակերպում է Հայաստանի թատերական գործիչների միությունը: Այս տարի փառատոնին կմասնակցեն 11 ներկայացումներ: Թատերական գործիչների միության քարտուղար Սոնա Մելոյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ ներկայացումների որակը տարեցտարի լավանում է, իսկ այս տարին աչքի է ընկնում նորարարություններով: ԹԳՄ մյուս քարտուղար Լևոն Մութաֆյանը նշեց, որ երիտասարդ ռեժիսորները ձգտում են ավելի փոքր ձևերի և կամերային թատրոնի: Այս տարվա փառատոնն աչքի է ընկնում նրանով, որ երիտասարդ ռեժիսորները անդրադարձել են նաև հայ հեղինակների՝ Լեռ Կամսար, Ալեքսանդր Թոփչյան և Րաֆֆի: Փառատոնին մասնակցում են մինչև 35 տարեկան ռեժիսորները:

 Ուշագրավ
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
---