Վարչապետը ուշադրությունը բևեռել է այն ոլորտների վրա, որտեղ Հայաստանը ետ է մնում ՀԲ Doing Business – 2013 զեկույցում

Վարչապետը ուշադրությունը բևեռել է այն ոլորտների վրա, որտեղ Հայաստանը ետ է մնում  ՀԲ Doing Business – 2013 զեկույցում

PanARMENIAN.Net - Աշխարհի շատ երկրների ղեկավարներ ուշադրության կենտրոնում են պահում Doing Business – 2013 վարկանիշը, որը հանդիսանում է երկրում գործարարության հիմնական ինդեքսը, ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ բացելով կառավարության նիստը: Նա կարևորել է այն, որ Հայաստանը զբաղեցրել է 32-րդ տեղը աշխարհի 184 երկրների թվում ՀԲ Doing Business – 2013 զեկույցում: Սակայն, ըստ նրա, այդ վարկանիշի վերլուծությունը վկայում է այն մասին, որ կառավարությունը պետք է լրացուցիչ ջանքեր գործադրի և հսկայական աշխատանք կատարի: Տիգրան Սարգսյանը նշել է, որ այդ գործակիցն այն բոլոր բարեփոխումների արտացոլումն է, որոնք իրականացվել են տնտեսության տարբեր ոլորտներում:

Այս համատեքստում Տիգրան Սարգսյանն անդրադարձել է բիզնեսի ծախսերին ծառայությունների՝ գազի, ջրամատակարարման, էլեկտրականության և այլ ոլորտներում: Նա հիշեցրել է, որ անցյալ տարի քայլեր են ձեռնարկվել այդ ոլորտում ծախսերը կրճատելու ուղղությամբ, ինչն իր արտահայտումն է գտել ՀԲ զեկույցում, սակայն չի կարելի կանգ առնել ձեռք բերվածի վրա:

«Թիվ մեկ խնդիրն է այդ բեռի կրճատումը ՓՄՁ-ների համար»,-ասել է նա:

Հաջորդ խնդիրը վերաբերում է մաքսազերծմանն ու առևտրին, մասնավորապես, մինչև առաջին ծովային նավահանգիստ հայկական բեռներն արտահանելու հետ կապված ծախսերը: «Այս տեսակետից մենք շատ խոցելի ենք, քանի որ փաստացի հետազոտությունները, որ հրապարակել է ՀԲ-ն, վկայում է այն մասին, որ մեզ մոտ շատ է թղթատարությունը, այդ ցուցանիշով մենք զիջում ենք հարևաններին»,-ասել է նա՝ հանձնարարելով անհրաժեշտ տեղեկանքների քանակը կրճատել մինչև անհրաժեշտ 5-ը: Վարչապետնը նաև ասել է, որ բեռների տեղափոխումը դեպի Փոթի շատ թանկ է նստում՝ 1800 դոլար մեկ կոնտեյների համար, ինչը խոչընդոտում է գործարարության զարգացմանը Հայաստանում, «այս ուղդությամբ պետք է աշխատել»:

Մյուս խնդիրն, ըստ վարչապետի, կապված է նրա հետ, որ դատավարությունը Հայաստանում մի ամբողջ տարի է տևում: Նա հանձնարարեց արդարադատության նախարարությանը քայլեր մշակել, որոնց շնորհիվ Հայաստանը կկարողանա բարելավել իր դիրքերն այդ ցուցանիշով, որպեսզի դատավարություններն ավելի արագ ընթանան ու քիչ ծախսատար լինեն մասնավոր հատվածի համար:

Հայաստանը 18 կետով բարելավել է իր դիրքը ՀԲ և ՄՖԿ Doing Business – 2013 վարկանիշում՝ 50-րդ տեղից բարձրանալով 32-րդ տեղը:

Ցուցակը գլխավորում է Սինգապուրը: Լավագույն 10-ում են Հոնգկոնգը, Նոր Զելանդիան, ԱՄՆ-ն, Դանիան, Նորվեգիան, Մեծ Բրիտանիան, Կորեան, Վրաստանն ու Ավստրալիան: Հետխորհրդային երկրներից առաջատար դիրքում է Վրաստասնը՝ 9-րդ տեղ, հաջորդում են. Էստոնիան՝ 21-րդ տեղ, Լատվիան՝ 25, Լիտվան՝ 27, Հայաստանը՝32, Ղազախստանը՝ 49, Բելառուսը՝ 58, Ադրբեջանմը՝ 67, Ղրղզստանը՝ 70, Մոլդովան՝ 83, Ռուսաստանը՝ 112, Ուկրաինան՝ 137, Տաջիկստանը՝ 141, Ուզբեկստանը՝ 154:

Հայաստանը բարելավել է դիրքերը մի շարք ցուցանիշներով՝ շինարարության թույլտվություն՝ 46 տեղ, միացում էլեկտրամատակարարման համակարգին՝ 101, ներդրողների պաշտպանություն՝ 25, հարկադրում՝ 108: Իսկ դիրքի վատթարացում է գրանցվել ձեռնարկությունների գրանցման, վարկավորման, միջազգային առևտրի կատեգորիաներում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---