Հոկտեմբերի 27-ին` Նալբանդյան-Մամեդյարով հանդիպմանը կփորձեն կոտրել սաֆարովյան դեպքերից հետո առաջացած «սառույցը»

Հոկտեմբերի 27-ին` Նալբանդյան-Մամեդյարով հանդիպմանը կփորձեն կոտրել
սաֆարովյան դեպքերից հետո առաջացած «սառույցը»

PanARMENIAN.Net - Մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնումից և նրան ներում շնորհելուց հետո առաջին անգամ Փարիզում հոկտեմբերի 27-ին կկայանա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Նալբանդյան-Մամեդյարով հանդիպով, ըստ «Եվրոպական ինտեգրացիա» կազմակերպության ղեկավար Կարեն

Բեքարյանի, փորձ կարվի սաֆարովյան դեպքերից հետո առաջացած «սառույցը» կոտրել և հասկանալ, թե որտեղ են կանգնել և ուր են գնում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Կարեն Բեքարյանը կանխատեսեց, որ եռանախագահները կփորձեն օրակարգում ունենալ ավելի բարձր մակարդակի` երկու երկրների նախագահների հանդիպում կազմակերպելու հարցը: Կարեն Բեքարյանի կարծիքով` այս հանդիպման ժամանակ Հայաստանն ավելի կոշտ դիրքորոշում կունենա: Իսկ սաֆարովյան դեպքերին միջազգային հանրությունը և ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի նախագահները իրենց դիրքորոշումն ու գնահատականը արդեն հայտնել են:

«Հայաստանի ասելիքները շատացել են, և Ադրբեջանը բոլոր հիմքերը մատուցել է սկուտեղի վրա»,- ասաց «Եվրոպական ինտեգրացիա» կազմակերպության ղեկավարը: Ըստ նրա` Նալբանդյան-Մամեդյարով հանդիպմանը Հայաստանը պետք է առաջ քաշի սահմանից դիպուկահարների հետ քաշման հարցը` առանց որևէ նախապայմանի, ինչպես նաև պահանջի Արցախի անվտանգության լրացուցիչ իրավական երաշխիքներ: Կարեն Բեքարյանի համոզմամբ` մեր պահվածքը պետք է լինի ադեկվատ նաև միջազգային հանրության տեսակետից:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---