Լկտի սուտ է. Սուրիկ Խաչատրյանը հերքում է «Ժողովուրդ»-ի հրապարակումը

Լկտի սուտ է. Սուրիկ Խաչատրյանը հերքում է «Ժողովուրդ»-ի հրապարակումը

PanARMENIAN.Net - Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյան հերքում է «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակած այն տեղեկությունը, թե նախօրեին ժողով է հրավիրել, որի ընթացքում խիստ բարկացած տոնով ասել է, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, մնացած այլ պաշտոններից բացի, պահանջում է նաև Սյունիքի մարզպետի պորտֆելը:

Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրության մեջ ասված է. «Այն, որ առանձին լրագրողներ կամ առանձին լրատվամիջոցներ ինչ-ինչ պատճառով իրականությունը կամ ասված խոսքը կարող են խեղաթյուրել, կամ էլ չեղած տեղը իրադարձություններ մոգոնել, նորություն չէ:

Գոնե ինձ համար: Եվ միշտ չէ, որ հարկ եմ համարել անդրադառնալ հանիրավի մեղադրանքներին կամ որպես ճշմարտություն ներկայացվող ասեկոսներին: Բայց ամեն ինչ սահման ունի: «Ժողովուրդ»-ի «Սյունիքի մարզպետը հայհոյե՞լ է Գագիկ Ծառուկյանին» հաղորդագրությունը, իմ համոզմամբ, դուրս է լրատվական էթիկայի, մասնագիտական տարրական պատասխանատվության ու պարկեշտության սահմաններից: Եթե մեղմ բնութագրեմ տպագրվածը, ապա այն լկտի սուտ է, արհեստականորեն մարդկային հարաբերություններ սրելու փորձ և թերևս էժանագին քաղաքական հնարքներ բանեցնելու հետին նպատակներ հետապնդող ինչ որ անբարո անձի մտախավարման արդյունք»: Հիշեցնենք` թերթը գրել էր, որ Սյունիքի մարզպետը այնքան զայրացած է եղել, որ անգամ հայհոյել է: Ժողովին ներկա աշխատակիցները վատ վիճակում են հայտնվել մարզպետի պահվածքից:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---