Ալեքսանդր Իսկանդարյան. ՀԱԿ-ը միայնակ չի կարող մրցակցել ՀՀԿ-ի հետ նախագահական ընտրություններում

Ալեքսանդր Իսկանդարյան. ՀԱԿ-ը միայնակ չի կարող մրցակցել ՀՀԿ-ի հետ նախագահական ընտրություններում

PanARMENIAN.Net - Եթե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը թեկնածու չառաջադրի նախագահական ընտրություններում, դրանց արդյունքը չափազանց կանխատեսելի կլինի: Այդ մասին այսօր մամլո ասուլիսում հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: «Գալիք ընտրություններում ամենակարևոր ինտրիգը ԲՀԿ կողմից սեփական թեկնածուի առաջադրումն է: Բավական լուրջ ճնշում կա թե Գագիկ Ծառուկյանի, թե Վարդան Օսկանյանի, թե կուսակցության այլ անդամների վրա: Բայց հազիվ թե Ծառուկյանին հաջողվի «կոտրել», քանի որ գրեթե նույնը տեղի է ունեցել խորհրդարանական ընտրություններից առաջ»,- նշել է նա:

Իսկանդարյանը նշել է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը երկու տարբերակ ունի: «Առաջին դեպքում ԲՀԿ-ն կառաջադրի իր թեկնածուին, իսկ այն կարող է տարբեր լինել, թեև ես ամենահավանականը համարում են Ծառուկյանի թեկնածությունը: Երկրորդ դեպքում «Բարգավաճ Հայաստանը» կաջակցի ՀՀԿ-ին, բայց այս դեպքում իրավիճակը չափազանց կանխատեսելի կլինի: Այլ այընտրանքային թեկնածուի, ով իսկապես կարող է մրցել Սերժ Սարգսյանի հետ և տեսականորեն կկարողանա հավակնել ձայների 40 տոկոսին, ես չեմ տեսնում»,- ասել է նա և հավելել, որ թեկնածուների առաջադրման գործընթացը դեռ շարունակվում է:

Քաղաքագետի խոսքով, Հանրապետական կուսակցության նպատակն է ևս մեկ համաձայնություն ԲՀԿ-ի հետ, որպեսզի վերջինը չառաջադրի իր թեկնածուին: «Իհարկե, կա ևս մեկ քաղաքական ուժ, որի հետ համագործակցությունը ավելի քիչ հավանական է` ՀԱԿ-ը: Բանն այն է, որ ՀԱԿ-ը միայնակ չի կարող մրցակցել ՀՀԿ-ի հետ, և Կոնգրեսի համար շահավետ կլինի, որպեսզի լինի մեկ լուրջ թեկնածու, որը կարող է մրցակցել ՀՀԿ-ի հետ»:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---