Հայաստանը և Իրանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել![]() 25 հոկտեմբերի 2012 - 14:26 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 11-րդ նիստը կայացավ Երևանում: Եռօրյա նիստին մասնակցելու համար Երևան էր ժամանել ԻԻՀ պատվիրակությունը` հանձնաժողովի իրանական կողմի համանախագահ, Իրանի էներգետիկայի նախարար Մաջիդ Նամջուի գլխավորությամբ: Իրանական պատվիրակության կազմում էին նաև տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող պաշտոնյաներ ու մասնագետներ: Նիստի ընթացքում կողմերը քննարկեցին առևտրատնտեսական, էներգետիկայի, տրանսպորտի և կապի, հանքարդյունաբերության, բնապահպանության, առողջապահության, գյուղատնտեսության և այլ ոլորտներին առնչվող հարցեր: Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստը եզրափակեց հայկական կողմի համանախագահ, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը և իրանական կողմի համանախագահ, Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Մաջիդ Նամջուն: Վերջում ստորագրվեց «Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 11-րդ համատեղ նիստի փոխըմբռնման հուշագիրը», որով կողմերը հաստատեցին 3 կարևոր նախագծերի իրականացման ծրագիրը: Առաջին կարևոր նախագիծը երկու երկրների միջև երրորդ բարձրավոլտ էլեկտրական գծի կառուցումն է, հաջորդը «Մեղրի ՀԷԿ»-ի կառուցումն է, և երրորդը՝ Իրան-Հայաստան երկաթգծի կառուցումը: «Ես համոզված եմ, որ այս ծրագրերն ու գաղափարները շատ արագ կյանքի կկոչվեն, և մենք միշտ պատրաստ կլինենք հյուրընկալել Իրանի մեր գործընկերներին»- եզրափակիչ ելույթում ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը և շնորհակալություն հայտնեց նրանց Իրան-Հայաստան համատեղ ծրագրերին նոր լիցք հաղորդելու համար: Իրանական կողմի համանախագահ Մաջիդ Նամջուն նյունպես շնորհակալություն հայտնեց հյուընկալության համար և ասաց, որ իրենք պատրաստ են հաջորդ նիստն անցկացնել Թեհրանում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |