Արմեն Մարտիրոսյան. Նվազագույն աշխատավարձը էապես բարձրացնելու համար աղբյուրներ կան

Արմեն Մարտիրոսյան. Նվազագույն աշխատավարձը էապես բարձրացնելու համար աղբյուրներ կան

PanARMENIAN.Net - Նվազագույն աշխատավարձը էապես բարձրացնելու համար աղբյուրներ կան: «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը սրանում համոզված է, նույնիսկ, օրինակներ ունի: Ըստ պատգամավորի` աղբյուրները գտնելու համար, պարզապես պետք էր լավ աշխատել և քաղաքական կամք դրսևորել: «Աղբյուրները միշտ կարելի է գտնել` ստվերը կրճատելով, մոնոպոլիաները կրճատելով ու հարկային դաշտ բերելով: Ես միանշանակ համոզված եմ, որ հանքարդյունաբերության ոլորտում էլ կգտնվեն այդ գումարները»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց Արմեն Մարտիրոսյանը: Պատգամավորի համոզմամբ` որևէ մեկը մինչև հիմա չի հաշվարկել, թե առաջին անհրաժեշտության ապրանքները ինչ տոկոս են կազմում մեր քաղաքացիների կենսապահովման զամբյուղում: «Եթե մեր կառավարությունը ուշադրություն դարձրաձ լիներ, ապա կնկատեր, որ թանկացումները հենց առաջին անհրաժեշտության ապրանքների մասով են լինում: Եվ նվազագույն աշխատավարձի` մի քանի տոկոս բարձրացնլեը որևէ խնդիր չի լուծում: Ընդհակառակը` աղքատության այս բևեռացման պրոցեսը ավելի է խորանում»,- ասաց «Ժառանգության» ներկայացուցիչը: Արմեն Մարտիրոսյանի դիտարկմամբ` նվազագույն աշխատավարձը պետք էր այնքան բարձրացնել, որ այն գոնե համապատասխաներ կենսապահովման նվազագույն զամբյուղին: Պատգամավորը հիշեցրերց, որ նախկինում կառավարությունը նմանատիպ քաղաքականություն որդեգրել էր, բայց հետագայում հրաժարվեց: Հիշեցնենք` «Նվազագույն աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է նվազագույն ամսական աշխատավարձը 2013թ.-ի համար սահմանել 35000 դրամ:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---