Լրացավ Ամերիկյան համալսարանի և ՎիվեՍելլ-ՄՏՍ-ի համագործակցության 5-րդ տարին

Լրացավ Ամերիկյան համալսարանի և ՎիվեՍելլ-ՄՏՍ-ի համագործակցության 5-րդ տարին

PanARMENIAN.Net - Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ ՎիվաՍել-ՄՏՍ-ի համագործակցությունը մեկնարկել է շուրջ 5 տարի առաջ: Ընկերության մասնագետների կողմից ուսանողների համար պարբերաբար կազմակերպվել են դասընթացներ, մասնագիտական պրակտիկա, տեսական գիտելիքները գործնականի հետ համադրելու փորձի փոխանակում: Տարբեր ծրագրերի իրականացման այդ պատրաստակամությունը դրսևորվել է սերունդների նկատմամբ պատասխանատվության գիտակցությամբ:

Որակյալ աշխատուժի կարևորությունը գնահատող հեռահաղորդակցության առաջատար օպերատորը հերթական քայլով խրախուսում է որակյալ կրթություն ստանալու ուսանողների ցանկությունը: Համալսարանի 2 մասնաշենքերը գրեթե ամբողջությամբ ապահովվել են ինտերնետ հասանելիությամբ: ՎիվաՍել-ՄՏՍ-ն այս բուհին տրամադրել է «Home-Zone Turbo» փաթեթի շրջանակում գործող 10 հատ 3G երթուղիչ, ինչպես նաև Wi-Fi ապահովող տարբեր հզորության սարքավորումներ: Հզոր գործիք համարվող համացանցից անկաշկանդ օգտվելու պրոֆեսորադասախոսական կազմի երբեմնի նպատակն այժմ արդեն իրականություն է:

«Կարևոր է ոչ միայն կրթվելու ցանկությունը, այլև` նյութի մատուցման ձևը: Ժամանակակից աշխարհը թելադրում է իր պահանջները և պարտավորեցնում լինել ճկուն` որակյալ կրթություն ստանալու հարցում: Մենք պատրաստ ենք խրախուսել հետազոտող ուսանողի կրթական պահանջները»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Արտաքին շուկայում Հայաստանի անվիճելի մրցունակության համար, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարևոր է համարում գիտակ կադրեր պատրաստելու բուհերի վճռականությունը:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---