«Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը 5մլն դրամ է փոխանցել «Քաշաթաղ» հիմնադրամին

«Օգնիր եղբորդ»  նախաձեռնությունը 5մլն դրամ է  փոխանցել «Քաշաթաղ» հիմնադրամին

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 22-ին «Սիրիական ավիաուղիների» Երևան-Հալեպ թռիչքով Սիրիա է տեղափոխվել երկու տոննայի չափ մարդասիրական օգնություն, նաև առաջին անհրաժեշտության դեղորայք։

«Օգնիր եղբորդ» նախաձեռնության կողմից ծրագրեր կիրականացվեն նաև Հայաստանում և ԼՂՀ-ում հաստատված սիրիահայերին աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ:

Քաշաթաղի շրջանում արդեն բնակություն հաստատած 20 սիրիահայ ընտանիքների բնակարանաշինական կարիքները հոգալու համար «Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը 5մլն դրամ է փոխանցել «Քաշաթաղ» հիմնադրամին։

Մոտ օրերս պարենային աջակցություն կցուցաբերվի Հայաստանում հաստատված սիրիահայ կարիքավոր ընտանիքներին։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---